Վերջապես նա այն միջավայրում էր, որին այդքան ձգտում էր։
Վերջապես Էրդողանի ու Ալիևի հետ էր, ավելին` նույնիսկ Ալիևի հետ սրճելու հնարավորություն ուներ։
Վերջին 7 տարիների ընթացքում էսքան երջանիկ Նիկոլին տեսել էի Էրդողանից գիրք ստանալիս։
Միայն թե մի նրբություն կա` մարդիկ, ովքեր սա կորակեն որպես Նիկոլի փառահեղ «դիվանագիտական հաղթանակը», պետք է նույն պատասխանատվությունը ունենան ու վստահեցնեն, որ ոտքի վրա էնպիսի բան չի խոստացել, որ վաղը Ալիևը կհիշեցնի, իսկ սրանք ավանակի դեմքով կասեն, թե բա 1992-ին նախկիններն են խոստացել:
Մեր ազգային ողբերգությունների շարքը ունի արդեն այդ ցավալի նախադեպը...
Իսկ մարդկայնորեն ուրախ եմ Նիկոլի համար, որ վերջապես երջանկության անկեղծ զգացում ունի, միայն մի նրբություն` թուրքերը միշտ վերացնում են իրենց գործակիցներին, երբ վերջիններս այլևս իրենց պետք չեն լինում։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Տեսանյութը `
https://www.facebook.com/watch?v=565537282887079